ՀԱՐԳԵԼԻ ԵԼՓԻՆՑԻՆԵՐ ՄԵՆՔ ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՆՔ ՁԵԶ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
 
Կայքի Մենյու
 
բաժին կատեգորիաներ
Мои статьи [9]
 
Մուտք
 
մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 36
 
վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

Թարվերդյան Արշալույս Պողոսի

Ազգանուն անուն հայրանուն.

Թարվերդյան Արշալույս Պողոսի:

Ծննդյան տարեթիվը, ծննդավայրը.

15 հոկտեմբերի  1945թ. ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին:

Կրթությունը.

Բարձրագույն, 1968թ, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ:

Գիտական աստիճանը.

Տեխնիկական գիտությունների դոկտոր:

Գիտական կոչումը.

Պրոֆեսոր:

Զբաղեցրած պաշտոնը.

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր:

 

Գիտական աշխատություններ, հեղինակային իրավունքներ (գյուտեր), մենագրություններ, դասագրքեր. 

Հեղինակ է  152  գիտական հոդվածների, որից 26-ը գյուտերի հեղինակային իրավունքներ (9-ը նախկին ԽՍՀՄ-ի), 5 մենագրություններ, որոնցից մեկը հրատարակվել է անգլերեն լեզվով Գերմանիայի դաշնությունում` Հոհենհայմի համալսարանի ինժեներական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, 2 դասագրքերի, որոնք նախատեսված են բուհերի ճարտարագիտական մասնագիտությունների համար:

 

Առավել կարևոր գիտական  ձեռք բերումները. 

Ա.Թարվերդյանի կողմից ուսումնասիրվել են բույսերի կրող  օրգանների (ցողունների) արխիտեկտոնիկան, անատոմիամորֆոլագիական կառուցվածքային շինարարական-մեխանիկական սկզբունքները, բացահայտվել և  ուսումնասիրվել են մի շարք, միչև այդ անհայտ, օրինաչափություններ, որոնք պաշտպանված են նախկին ԽՍՀՄ հեղինակային արտոնագրով: Դրանք մեծ չափով օգտագործվում են շինարարական և մեքենաշինական կառուցվածքների ու մասերի նախագծման ու հաշվարկների ընթացքում, ապահովելով  անհրաժեշտ ամրություն ու կոշտություն` նյութի նվազագույն ծախսման պայմաններում: Ա.Թարվերդյանի ամենանշանակալի ներդրումը ոլորտի ճանաչված գիտնականների գնահատմամբ, քայքայման մեխանիկայի հիմնադրույթների կիրառմամբ սահումով կտրման էության բացահայտումն է ու տեսության մշակումը: Նա երկարամյա հետազոտությունների արդյունքում լուծել է 1910-ական թվականներից երկրագործական մեխանիկայի բնագավառում գիտնականներին հետաքրքրող կարևոր խնդիրը` կտրման իրականացումը նվազագույն դիմադրությայն ու էներգածախսումների պայմաններում: Այդ կապակցությամբ գերմանացի հանրաճանաչ գիտնական Հանց Դիտեր Կուտցբախը գրել է «...երկար տարիների հետևողական աշախատանքի արդյունքում Ա.Թարվերդյանին հաջողվել է վերջապես բացահայտել սահմանով շեղ կտման էությունը: Նա ոչ միայն տվել է բազմաթիվ հարցերի պատասխանները, այլև ստեղծել է նոր հետազոտությունների լայն հնարավորություններ....»: Ա.Թարվերդյանի կողմից ստեղծվել և մշակվել են  ութ կտրող  ապարատներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով:

 

Ներդրումն ու ձեռքբերումները կրթության  կազմակերպման  և կրթական բարեփոխումների բնագավառում.

Հայաստանի պետական ագրարային համալսարանը (նախկին հայկական գյուղատնտեսական ակադեմիան) զգալի առաջընթաց է ունեցել Ա.Թարվերդյանի ռեկտորի պաշտոնում աշխատած տարիներ ընթացքում: Հիմնվել են 14 նոր մասնագիտություններ, շուրջ 4 անգամ ավելացել է ուսանողների թվաքանակը, բարելավել են շենքային պայմանները, մասնակի նորացվել է լաբորատոր բազան, վերականգնվել են ուսումնափորձնական տնտեսությունները, մշակվել են կրթական չափորոշիչներն ու արդիկանացվել են ուսումնական պլաններն ու ծրագրեը: Հիմք է դրվել միազգային համագործակցության ծրագրերի, այժմ իրականացվում եմ շուրջ 20 կրթական, գիտական և խորհրդատվական ծրագրեր ԱՄՆ, Գերմանիայի Դաշնության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Հունաստանի և այլ երկրների առաջատար ագրարային համալսարանների հետ: Ա.Թարվերդյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ համալսարանում 2000թ. հիմնադրվեց ամերիկյան ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը, որտեղ սովորում են ուսանողներ ոչ միայն հարևան Վրաստանից, այլև Եվրոպական երկրներից: Ագրարային համալսարանը կրթական բարեփոխումների առաջատարներից է այն հանրապետության երեք համալսարանների շարքում ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է որպես կրթական ռեֆորմների իրականացման փորձարարական բազա: Այժմ ինտենսիվ միջոցառումներ են իրականացվում Գերմանիայի դաշնութան, Հոլանդիայի, Պոտուգալիայի և Էստոնիայի ագրարային համալսարանների հետ դիպլոմների փոխադարձ ճանաչման ուղղությամբ:

 

Գիտական կադրերի պատրաստման      գործում ունեցած ավանդը

Ա.Թարվերդյանի, ռեկտորի պաշտոնում աշխատելու ընթացքում կայուն և զարգացող հիմքերի վրա է դրվել երիտասարդ գիտամանկավաժական կադրերի պատրաստման գործը: Այժմ ասպիրանտուրայում կրթական հետազոտական ծրագրեր են իրականացնում շուրջ 250 ասպիրանտներ ու հայցորդներ, դրանցից 202-ը Իրանի Իսլամական հանրապետությունից: Միայն վերջին 5 տարիների ընթացքում համալսարանի ամբիոններում դասախոսական աշխատանքի են ներգրավվել 80-ից ավելի երիտասարդ կադրեր: Իսկ Ա.Թարվերդյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 11 թեկնածուկան և 3 դոկտորական ատենախոսություններ: Պրոֆեսոր Ա.Թարվերդյանը իր գիտամանկավարժական ակտիվ գործունեությամբ և ագրարային գիտակրթական համակարգի լավագույն կազմակերպչի փորձով լայն ճանաչում ունի ոչ միայն  ՀՀ-ում, այլև արտասահմանյան շատ երկրներում: Նա աշխարհի առաջատար 10-ից ավելի համալսարանների պատվավոր պրոֆեսոր է: Ա. Թարվերդյանը աշխարհի առաջատար 250 ագրարային համալսարանների ասոցիացիայի նախագահության և ԱՊՀ անդամ երկրների ագրարային առաջատար համալսարանների ռեկտորների խորհրդի անդամ է: Միջազգային կոնֆերանսներում բազմից հանդես է եկել կրթության հիմնախնդիրներին նվիրված զեկույցներով: 2006 թվականից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ է:

 

Պարգևներ.

Գիտության և  բարձրագույն կրթության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների և  մատուցած ծառայությունների համար 2000թ պրոֆեսոր Ա.Թարվերդյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, իսկ 2004թ.` Ռուսաստանի դաշնության «Տիմիրյազևի» ոսկե մեդալով: 2007թ. հունիսին Եվրոպական բիզնես Ասամբլեայի Ազգային Կոմիտեն (EBA Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա) բարձր գնահատելով պրոֆեսոր Ա.Թարվերդյանի մասնագիտական գործունեությունը և անձնական ավանդը ժամանակակից հասարակության զարգացման գործում, նրան շնորհել է Սոկրատեսի անվան մրցանակ և  մեդալ:

Категория: Мои статьи | Добавил: zormino (13.07.2011)
Просмотров: 705 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
     
որոնում
Copyright MyCorp © 2024 Бесплатный хостинг uCoz