Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Արամ Ստյոպայի Արամյանը (ծնված 04.06.1978 թ.) 2010 թ. հունիսի 2-ին, գյուղատնտեսական աշխատանքներում օգնություն ցույց տալու պատրվակով բնակվելով Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ Սուրիկ Զոհրաբյանի առանձնատանը, գաղտնի հափշտակել է 150.000 դրամ արժողությամբ երկու ոսկյա մատանի, 5000 դրամ և դիմել փախուստի։
Օգոստոսի 5-ին Արամ Արամյանը աշխատանք փնտրելու պատրվակով բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Արգել գյուղում, որտեղ Սարգիս Նիգոյանին պատկանող առանձնատնից գաղտնի հափշտակել է 135.000 դրամ։ Նույն պատրվակով բնակվելով Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 22-ին նա ապօրինի մուտք է գործել քաղաքի բնակիչ Խաչիկ Մխիթարյանի առանձնատուն և գաղտնի հափշտակել 31.000 դրամ արժողությամբ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս ու կանացի զարդեր։
Արամ Արամյանը կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է։ Հավանական է, որ Ա. Արամյանը նման եղանակով գողություններ է կատարել ՀՀ նաև այլ բնակավայրերում։ Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Ա. Արամյանի գործողություններից, կարող են դիմել ոստիկանության Եղեգնաձորի բաժին կամ զանգահարել 010-28-14-93, 010-28-73-23, 094-84-39-00 հեռախոսահամարներով