ՀԱՐԳԵԼԻ ԵԼՓԻՆՑԻՆԵՐ ՄԵՆՔ ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՆՔ ՁԵԶ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
 
Կայքի Մենյու
 
Մուտք
 
մեր հարցումը
Оцените мой сайт
Всего ответов: 36
 
վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Այստեղ տղաներն ու աղջիկները տղաներ ենԱսում են՝ ելփինցիները անուն դնող են


Վայոց ձորի Ելփին գյուղը:

«Էս վի՞ր (ու՞մ) տղան ի»,- նայելով ինձ՝ հարցրեց Քնո տատը: Ոչ, դուք չէք սխալվում, իմ անունը Հռիփսիմե է, եւ ես իրոք իգական սեռից եմ, պարզապես Վայոց ձորի Ելփին գյուղի բնակիչների համար տղա լինես, թե աղջիկ՝ տղա ես: Դրան ոչ մի բացատրություն չկա, պարզապես այս ձեւով է Ելփինում լուծվում գենդերային խնդիրը: 
Այս գյուղի առօրյան չի տարբերվում հայկական գյուղերից: Առավոտյան ժամը 6-ին՝ աքաղաղի կանչի հետ արթնանում է գյուղը: «Հայաթ-մայաթ ավլես-հազրես, հետո անցնես մնացած գործերին: Ամբողջ օրը պիտի բանես, որ արդյունքի հասնես,- ասում է Զաբել տատը,- ցորեն ցանի, մշակի, որ խաց ունենաս, անասուն, հավ-ճուտ պախի, որ կաթ -մածուն, ձու ունենաս»: Բայց արի ու տես, որ այսքանն էլ գյուղացուն չի բավարարում. ասում են՝ փող է պետք, իսկ գյուղում նորմալ աշխատանք չկա, այդ պատճառով էլ գյուղի համարյա բոլոր տղամարդիկ դրսում են աշխատում: Իրենց ապրուստից էլ գրեթե ոչ ոք չի բողոքում, միակ ցավը՝ ընտանիքի տղամարդկանցից առնվազն մեկի բացակայությունն է: Այստեղ համարյա բոլորն էլ լավաշ են թխում, բոլորն ունեն թոնրատուն, բայց հիմա դրանից քչերն են օգտվում, գյուղն անմասն չի մնացել ժամանակակից տեխնոլոգիաներից. լավաշ են թխում հատուկ դրա համար նախատեսված վառարաններով: 
Գյուղն ունի միջնակարգ դպրոց. բայց շուտով այն էլ կդառնա ութամյա: «Թե էս ճիժերը վա՞րտեղ են սովորելու, չեմ նալ»,- մտահոգվում է մայրերից մեկը: Երիտասարդներն էլ հպարտանալու տեղ ունեն. «Նայի վի՞ր տունը ավտո, սպուտնիկ չկա»,- ասում է նրանցից մեկը: Երիտասարդական կյանքն էլ այստեղ կանգնած չէ՝ գործում է գյուղի Երիտասարդական կենտրոնը, որտեղ էլ հաճախակի կազմակերպվում են միջոցառումներ: Կենտրոնում կան համակարգիչներ, ինտերնետ կապ: Գյուղի աղջիկներից մեկի հավաստմամբ էլ, պատշաճ չէ աղջկա՝ երեկոյան վեցից հետո դրսում հայտնվելը: «Պիտի կամ ախպորդ, կամ էլ ծնողներիցդ մեկի հետ լինես»,- ասում է նա:  Այստեղ բոլորն էլ ձգտում են բարձրագույն ուսում ստանալ, բայց երբ հատկապես աղջիկների քսանամյակն է բոլորում, մի տեսակ վախ է ընկնում սրտները՝ «չմնան տանը»: 
Հատկապես մեծահասակ ելփինցիները շատ են սիրում իրենց գյուղը. «Մեր կեղը շատ սիրուն ի, մաքուր օդ ի, ստեղ խով ի, ափսոս՝ երտասարդները չեն ուզել ստեղ մնալ, սաղի աչքն էլ տուրսն ի»,- ասում է Զաբել տատը:  Ամեն օր էլ գյուղամեջում հավաքվում են գյուղի տղամարդիկ. պապիկները հիշում են իրենց ջահելությունը, նրանց տղաները՝ քննարկում օրվա անցուդարձը, իսկ թոռները, աչքները ջուր դարձած, սպասում գյուղամեջ՝ աղջիկներից  գոնե մեկի հայտնվելուն: 
Գյուղն ունի նաեւ տեսարժան վայրեր: Վերջին տարիներին այս գյուղի տղաներ Ավետիսյան եղբայրները կառուցեցին Սուրբ Սարգիս եկեղեցին եւ 1945թ. Հայրենական պատերազմում զոհված գյուղացիների հիշատակն անմահացնող հուշարձանը: Ելփինցիները պատկառանքով են վերաբերվում այս կառույցներին:
Այստեղի բնակիչներն էլ, ինչպես բոլոր այլ վայրերում, ունեն իրենց յուրահատուկ գծերը: «Այ բալամ, ասես են՝ ելփինցիները անուն տնող են,- ասում է Զաբել տատը եւ հիշում,- մե օր մեկը էկավ մեր կեղ, մե ոտից կաղ էր, ասի՝ էս սխտոր ճարդողն ո՞վ ի, նեղացավ, ասեց, անուն տնող ելփնցի եք»: Ես սպասում էի, թե ինձ ինչ անուն են դնելու, բայց Արաքսի տատը բավարարվեց ապագաս գուշակելով. «Այ բալամ, դու լրագրող ես, ոնց եմ նախանձելի քեզ, սաղ աշխարհ ման կիկյաս»:

      



Կոնտակտային տվյալներ
  • Ղեկավար
  • Խորեն Սարգսի Ավետիսյան, գյուղապետ
  • Հասցե, հեռախոս
  • Հայաստան, Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղ
    • +374-281-60132 , +374-281-60134
    • գյուղապետ` +374-91-000508 (բջջ.)
Գործունեություն
  • Գործունեության տեսակ ըստ «Դեղին էջեր» դասակարգչի
    • ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      • ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
        • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐ
Այլ տվյալներ
  • Սեփականության ձև
  • Պետական
  • Տեղեկությունների թարմացման ամսաթիվ
  • 14.12.2010
  • Ելփինի միջնակարգ դպրոց

    Տնօրեն` Ժ. Գևորգյան
    Հասցե` գ. Ելփինի
    Հեռախոս` 0281 6-00-04


    Ելփին (Վայոց ձոր)
     

    Բնակչություն 1316.0

    Մակերես 46.4 կմ2

    Համայնքում գործում է մեկ բուժկետ,մեկ դպրոցգրադարանՀամայնքի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել 

    հացահատիկային կուլտուրաների արտադրությունը,պտղաբուծությունըզարգացնել անասնապահությունը

     
որոնում
     
օրացույց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
     
արխիվ
Copyright MyCorp © 2024 Бесплатный хостинг uCoz