-Իմ պատմությունը երկար պատմություն է, սկզբից պետք է սկսել,- մտերմիկ տոնով, ժպիտախառն ասում է զրուցակիցս` Հայրենական Մեծ պատերազմի Առաջին աստիճանի և Կարմիր աստղի շքանշանակիր 88-ամյա Արշավիր Հախվերդյանը: Ունկնդիրները երեքս ենք` ինձ հետ միասին իրենց հոր ու պապի կյանքի հուշերը սիրով, սրտի տրոփով լսում են նրա որդին ու Արշավիր անունով թոռը: Ինձ զարմացնում, հիացնում է այն խորին հարգանքը , որ կրտսեր Հախվերդյանները տածում են իրենց ավագի հանդեպ: Համաձայնվեք, որ սերն առանց հարգանքի` մի տեսակ անկատար սեր է… |